Սատկած հավերը, որոնք մայիսի 18-ին հայտնաբերվել էին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի բնակիչների կողմից, արդեն թաղված են գյուղի մերձակայքում գտնվող փոքր գետի ափին և վտանգ չեն ներկայացնում վարակի տարածման առումով:

Jnews- ը խոստացել էր հետևել այն տարածքի մաքրման գործընթացին, որտեղ նետվել էին մի քանի տասնյակ սատկած հավեր: Վարևան գյուղի լիազոր Միշա Ստեփանյանի խոսքով, տարածքը մաքրվել է, և Խանդո գյուղի բնակիչները կարող են ազատ և առանց վախենալու գնալ գետ:

Մաքրման աշխատանքներն իրականացվել են երկու գյուղերի՝ Խանդոյի և Վարևանի համատեղ ուժերով: Չնայած այն հանգամանքին, որ սկզբում թերհասկացություն կար այն մասին, թե ով է մաքրելու տարածքը, այնուամենայնիվ այն մայիսի 20-ին մաքրվեց:

Թե ինչից են սատկել հավերը, չեն կարող պարզել, իսկ, թե ով է հավաքելու դա հարց է

Վարևան գյուղի լիազոր Միշա Ստեփանյանի խոսքերով, նրանք հավաքել են արդեն քայքայվող հավերը մեկ կույտով և թաղել:

«Նույն տեղում փոս ենք փորել և բոլորը հավաքել այդտեղ, որպեսզի հավաք լինի, ևս մի քանի տոպրակ հող ենք բերել և լցրել այնտեղ: Այնպես որ, նույնիսկ եթե փնտրեն, չեն կարողանա գտնել», – ասաց Միշա Ստեփանյանը:

Այս տարվա մայիսի 18-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի բնակիչները հաղորդել էին, որ անհայտ անձինք իրենց գյուղի մերձակայքում գտնվող փոքրիկ գետի ափի մոտակայքում տասնյակ սատկած հավ են նետել: Գյուղացիները պահանջում էին, որ պատկան մարմինները հնարավորինս արագ մաքրեն տարածքը, որովհետև իրենք վախենում էին դիպչել նրանց, քանի որ չգիտեին, թե ինչից են հավերը սատկել:

Տասնյակ սատկած հավեր ափի մոտ. Խանդո գյուղում ահազանգում են