Jnews- ը փորձեց համապատասխան կազմակերպություններից պարզել, թե ինչից են սատկել Խանդո գյուղից ոչ հեռու գտնվող, գետի ափի մոտակայքում նետված հավերը, ինչպես նաև պարզել, թե ով և երբ են հավաքելու սատկած հավերը:
Մայիսի 18-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի բնակիչները հայտնել էին, որ անհայտ անձինք գյուղից ոչ հեռու նետել են բազմաթիվ սատկած հավեր: Նրանք պահանջում էին, որ պատկան մարմինները որքան հնարավոր է շուտ մաքրեն տարածքը: Բնակիչներն իրենք վախենում են դիպչել դրանց, քանի որ չգիտեն, թե հավերն ինչից են սատկել:
Տասնյակ սատկած հավեր ափի մոտ. Խանդո գյուղում ահազանգում են
Jnews- ը փորձեց ճշտել, արդյոք Պարենային գործակալությունը տեղյակ է այս փաստի մասին և ինչ են պատրաստվում ձեռնարկել: Պարենային գործակալության Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները, ինչպես մեզ ասացին գյուղի բնակիչները, մեր զանգից հետո՝ ժամը 13: 00-ի սահմաններում, երեկ այցելել են Խանդո գյուղ: Նրանք այնտեղ իրականացրել են ախտահանման աշխատանքներ, բայց փորձաքննության համար նմուշ չեն կարողացել վերցնել:
Գործակալության տարածքային բաժնի ղեկավար Լիա Բեքաուրին ասաց, որ արդեն ուշ է անալիզի համար նմուշառումը:
«Խանդոյի բնակիչներն այս հարցով մեզ չեն դիմել, այնտեղ պարզապես սատկած հավեր կան, դրանք արդեն քայքայվել են, և մենք չէինք կարող փորձաքննության համար իրականացնել նմուշառում: Իմ աշխատակիցներն ասացին, որ ընդամենը 10-15 հավ է եղել»:
Խանդոյի տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանն ասաց, որ տարածքը, որտեղ գտնվում են սատկած հավերը, պատկանում է Վարևան գյուղի տարածքային շրջանին:
«10 մետրի վրա անհնար է մոտենալ, գարշահոտություն է: Այսօր Սննդի գործակալության աշխատակիցներն ախտահանել են, մենք զանգահարեցինք Վարևան գյուղի լիազորին, և նա խոստացավ, որ նրանք կթաղեն հավերին», – ասաց Սարգիս Մելիքյանը:
Սակայն, Վարևան գյուղի լիազոր Միշա Ստեփանյանը համոզված չէ, որ տարածքի մաքրումը նրա պարտականությունն է, և վստահ չէ, որ այդ տարածքը Վարևան գյուղին է պատկանում:
«Ես ամբողջ օրը զբաղված եմ նոր ջրագծով, ես նույնիսկ չգիտեմ, թե այդ տարածքը Խանդոյինն է, թե Վարևանինը, ես չեմ տեսել: Ինչու եմ այն ես մաքրելու: Դա ճանապարհի վրա է, ճանապարհի վրա լիքը աղբ կա, ինչ է ես եմ այդ ամենը հավաքելու, չեմ հասկանում: Դա ինչ մեր գործն է », – ասաց Միշա Ստեփանյանը:
Պարենային գործակալության Ախալքալաքի շրջանային բաժնի տնօրեն Մերուժան Եզոյանն ասաց, որ նրանք պարզապես տեղում ախտահանման աշխատանքներ են իրականացրել և Վարևան գյուղի լիազորի հետ պայմանավորվել են, որ սատկած հավերին նրանք կթաղեն:
«Այն տեղը, որտեղ նետվել էին հավերը, գտնվում է Վարևան գյուղի տարածքում: Մենք խոսեցինք Խանդոյի պատգավոր՝ Սարգիսի հետ և Վարևան գյուղի լիազորի հետ: Նրանք մեզ խոստացան, որ այն լրիվ կմաքրեն: Թեպետ այնտեղ սատկած ընդամենը 10-15 հավ կար, և, ամենայն հավանականությամբ, դրանք վաղուց են այնտեղ նետվել և արդեն նեխել են: Երկու-երեք օրվա ընթացքում նրանք չէին կարող այդպես քայքաքյվել: Ամեն ինչ վերահսկվում է, և մենք կհետևենք, որ տարածքը մաքրվի », – ասաց Մերուժան Եզոյանը:
Jnews- ը նույնպես կհետևի այս տարածքի մաքրման գործընթացին: