Վրաստանի խորհրդարանում այս պահին ընթանում է հերթական նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը: Հենց նոր պատգամավորները ձայների մեծամանսությամբ՝ հաստատեցին նախագահի հրամանգիրը, ըստ որի՝ երկրում շարունակվում է արտակարգ դրությունը, 2020 թվականի ապրիլի 21-ից
մինչև 2020 թվականի մայիսի 22-ը:

Խորհրդարանի նիստին ներկա են թվով 115 պատգամավորներ: 97 պատգամավոր «այո» է քվեարկել նախագահի հրամանագրի հաստատման օգտին: Վրաստանում արտակարգ դրությունը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 22-ը ներառյալ: