Վրաստանի բոլոր այն քաղաքացիների, ովքեր ամսական կօգտագործեն 200 կիլովատից քիչ էլեկտրաէներգիա և 200 խորանարդից քիչ բնական գազ, 3 ամսվա կոմունալ վճարումներն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից:

Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ամսվա ընթացքում կօգտագործի 200 կիլովատից քիչ էլեկտրոէներգիա և 200 մ/3-ից քիչ բնական գազ, երեք ամսվա ընթացքում՝ մարտ, ապրիլ, մայիս, ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից:

Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Սա վերաբերում է ինչպես աղբահաման, այնպես էլ ջրի վճարումներին: Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, սակայն մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր այն քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», — հայտարարել է վարչապետը: