Նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածումը կանխելու նպատակով՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց խորհուրդ է տրվում պահպանել հետևյալ կանոնները.

ա) Վարակվածի հետ շփում ունենալու դեպքում, անմիջապես մեկուսանալ 14 օրվա ընթացքում և հետևել սեփական առողջությանը:

բ) Ինքնամեկուսացման տարածքում խիստ արգելվում է այցելուներ և հյուրեր ընդունել:

գ) Թույլատրվում է ոչ անմիջական կապով սնունդ մատակարարել:

դ) Բնակելի տարածքում գտնվող այլ մարդկանց հետ հաղորդակցությունը խիստ սահմանափակել: 1 մետր հեռավորության վրա 15 րոպեից ավելի արգելվում է:

ե) Մեկուսացման ընթացքում առանձնացնել սպասքը (բաժակ, ափսե, գդալ և այլն) սրբիչ և սպիտակեղեն:

զ) Հեռախոսազանգերը և համացանցից օգտվելը չի սահմանափակվում:

է) Ինքնամեկուսացման մեջ գտնվելու ընթացքում հասարակական առողջապահության համապատասխան կազմակերպությունները կատարում են մոնիթորինգ. Առողջության մոնիթորինգը կարելի է կատարել առանց անմիջական կապի՝ ինքնուրույն չափելով ջերմությունը և իրավիճակի փոփոխությունը գրանցելով:

ը) Ջերմելու, կամ վիրուսին համապատասխան որևէ նման կլինիկական նշաններ նկատելու դեպքում, անմիջապես դիմել վարակիչ բուժօգնության ստացիոնալ բաժանմունք:

թ) Անհետաձգելի հիվանդությունների (օրինակ՝ վիրաբուժական գինեկոլոգիական և այլն) շտապ ստացիոնալ օգնության դեպքում, հիվանդանոց կտեղափոխեն հատուկ փոխադրամիջոցներով և հիվանդին կտեղավորեն բոքսային բաժանմունքում, մինչև լրանա մեկուսացման ժամկետը:

ժ) Աշխատել զերծ մնալ ծխախոտ և ալկոհոլ օգտագործելուց:

ի) Պահպանել առողջ ապրելու կանոնները՝ առողջ սնունդ, հանգիստ, ֆիզիկական ակտիվություններ և սոցիալական կապ պահպանել հարազատ մարդկանց հետ. Հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, ընտանիքի անդամների կամ ընկերների հետ կապ պահպանել:

լ) Եթե ինքնամեկուսացման մեջ գտնվող անձն աշխատում է, ապա Վրաստանի Բռնագրավված տարածքներից տեղահանված անձանց աշխատանքի առողջության և սոցիալական ապահովության պաշտպանության նախարարության կողմից, սույն անձանց կողմից պահանջելու դեպքում, տրվում է բժշկի տեղեկանք՝ իրավաբանական փաստաթղթի տեսքով: