Այսօր, հունվարի 6-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է հղել երկրի հայ քաղաքացիներին Սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Վերջինս մասնավորապես գրել է. «Շնորհավորում եմ մեր բոլոր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր Սուրբ Ծնունդ ու ջրօրհնեք են նշում: Խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքի:

Մեր ժողովուրդների միջև սիրո և բարեկամության հիմքում դարեր են և մենք միասին կշարունակենք կառուցել մեր երկիրը:

Շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարին»: