Վրաստանն ընդունել է ամերիկյան ցորենի առաջին խմբաքանակը «Պարենի առաջընթաց» ծրագրի շրջանակներում, որը վարում է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը:

ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ծրագրի մեկնարկը, որն, ըստ նրանց, լավ հեռանկար է բացում Վրաստանում ամերիկյան ձմռան դիմացկուն ցորեն գնելու համար, ինչը հնարավորություն կտա թխել բարձրորակ հաց:

«Պարենի առաջընթաց» ծրագիրը ստեղծվել է սննդամթերքի անվտանգության բարձրացման և բարելավման, ինչպես նաև սննդի արդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Բացի այդ, այն ներառում է ներդրումներ Վրաստանի մսի և կաթնամթերքի արդյունաբերության մեջ: