Այսօր «Շերատոն» հյուրանոցում, իշխանության և ընդիմության ներկայացուցիչները օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ անցկացրել են հերթական հանդիպումը, կապված վերջին ամիսներին Վրաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների հետ:

Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հաշվի են առել դիվանագիտական կորպուսի պահանջը և համաձայնել մասնակցել հանդիպմանը:

Իսկ այսօրվա հանդիպման հիմանական թեման ընտրական համակարգն է: Ընդիմությունը պահանջում է ներդնել այսպես կոչված գերմանական մոդելը, իսկ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այդ մոդելը անհամատեղելի է Վրաստանի սահմանադրության հետ:

Չնայած դրան, ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հաջորդ հանդիպմանը: Դիվանագիտական ​​կորպուսը երկխոսության շարունակման նախաձեռնողն է:

Այս պահին անհայտ է, թե ով կմասնակցի այսօրվա հանդիպմանը, որը նախատեսված է ժամը 18:00-ին:

Աղբյուրը՝ 1tv.ge