Նոյեմբերի 26-ին, ժամը 11:30-ի սահմաններում Honda CR-V մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին տեղեկացնում է Nor.ge-ն:

Մեքենայում գտնվող երեք ուղևորները տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հասցվել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց:

Երկու անչափահասներ ստացել են փոքր վնասվածքներ, մոտ 21 տարեկան մի երիտասարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար, քանի որ ստացել է գլխի վնասվածք:

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՆԳՆ-ի փորձագետները:

Տուժածները Հեշտիա գյուղի բնակիչներ են: