Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, ֆուտբոլի խաղադաշտի շուրջ վազքուղու անցկացման համար հատկացված 174016 լարին ուղղվել է այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը:

2019 թվականի նոյեմբերի 13-ին, բյուջեում կատարված վերջին փոփոխության ընթացքում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն որոշում է կայացրել ազատել մարզադաշտում վազքուղում կառուցման համար նախատեսված 174016 լարի գումարը: Այս գումարից 145810 լարին արդեն հատկացվել է այլ 11 ենթակառուցվածքային նախագծերի համար, իսկ մնացած 38206 լարին՝ ավելացվել է փոխադրվող մնացորդի վրա:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշատյանի, չեղյալ է հայտարարվել վազքուղու վերականգնման նախագիծը, քանի որ այս տարի չեն հասցնի իրականացնել այն:

«Վազքուղու բարեկարգումը կկատարվի 2020 թվականի գարնանը», – ասում է Մագդա Ամիրշատյանը:

Նախագծի իրականացումը հետաձգվում էր այն պատճառով, որ նախահաշվարկը պատրաստելու տենդերը մի քանի անգամ չէր կայանում: Նախահաշվարկների պատրաստման առաջին տենդերը, ներառյալ վազքուղու կառուցման նախահաշվարկը, հայտարարվել էր դեռևս 2019 թ.-ի ապրիլին: Այն չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով: Նույն պատճառով, ևս երեք նմանատիպ տենդեր չի կայացել: Վերջին տենդերը տեղի է ունեցել հուլիսի վերջ: Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վազքուղու նախագծային և նախահաշվային փաստաթղթերը նախապատրաստելու համար Ախալքալաքի մունցիցիպալիտետը հատկացրել է 3 644.00 լարի, տենդերը հաղթել է «Մշենգրուպ» ՍՊԸ-ն` 2 454.00 լարիի չափով: Ընկերության հետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:

Ի՞նչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվելու ազատված գումարով՝ կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում: