«Սա ինքնակամ կայացված որոշում չէ»,- այս մասին Իրակլի Լեքվինաձեն գրել է սոցիալական ցանցում՝ Վրաստանի բիզնես-օմբուդսմենի պաշտոնը թողնելուց հետո:
Ինչպես բացատրում է Լեքվինաձեն, նրա հրաժարականը կապված է համաձայնեցված այլընտրանքային ծրագրերի հետ:
«Ասեմ ձեզ, որ մեր աշխատանքի 22 ամսվա ժամանակահատվածում մեր գրասենյակը քննարկել է 565 գործ, որոնցից 300-ին մենք արձագանքել ենք պատշաճ կերպով և 68%-ի դեպքում բիզնեսի պահանջները լրիվությամբ կամ մասնակի կերպով բավարարվել են:
Հ.Գ. Ես ուզում եմ հայտարարել, որ իմ հրաժարականը կապված է համաձայնեցված այլընտրանքային ծրագրերի հետ, որոնց մասին ես կպատմեմ առաջիկայում, և դա պահի ազդեցության տակ կայացված որոշում չէ», – սոցիալական ցանցում գրում է նախկին բիզնես-օմբուդսմենը:
Իրակլի Լեքվինաձեն շնորհակալություն է հայտնում բոլոր այն բիզնես ընկերություններին և բիզնես ասոցիացիաներին, որոնք 22 ամիս վստահություն և աջակցություն են հայտնել իրեն:
«Շնորհակալ եմ լրատվամիջոցներին՝ նրանց ցուցաբերած աջակցության և իմ կողքին կանգնելու համար: Շնորհակալություն բիզնես-օմբուդսմենի գրասենյակի բոլոր աշխատակիցներին՝ իրենց բիզնեսի աջակցման գործում ցուցաբերած նվիրված աշխատանքի համար», – գրում է Իրակլի Լեքվինաձեն սոց.ցանցում:
Վրաստանի բիզնես-օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն և նրա տեղակալ Լևան Կալանդաձեն հրաժարականի վերաբերյալ դիմում են գրել նոյեմբերի 8-ին: