Նախկին զինվորական ավանի ոչ բնակելի մասում չոր խոտ է այրվում: Հրդեհն արագ տեմպերով տարածվում է, կա վտանգ, որ այն կարող է մոտենալ բնակելի տներին:
Ըստ ականատեսների, հրդեհը սկսվել է ժամը 15: 00-ի սահմաններում: Խոտը սկսվել է այրվել ինքն իրեն: Հրդեհը բռնկված է մի քանի վայրերում և տարածվում է արագ տեմպերով:
Արտակարգ իրավիճակների ծառայությանը տեղեկացվել էր քաղաքի բնակիչների կողմից: Տեղում աշխատում է երկու հրշեջ բրիգադ: Հրդեհը դեռ տեղայնացված չէ: