Օգոստոսի 24-ին, Սաթխա գյուղում տեղի ունեցավ Ալբերտ Իսոյանի անվան Ազգագրական թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, որը փոխանցվեց պետությանը:

satxa12
satxa1

Երեկ, Սաթխա գյուղում տեղի ունեցավ թանգարանի հանդիսավոր բացման արարողությունն ու օրհնությունը, որը կառուցվել է Իսոյան ընտանիքի միջոցներով: Բացմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ախալքալաքի և Կումուրդոյի վարդապետ Տ. Նիկոլոզը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական իշխանությունները և այլք:

IMG_9853

Թանգարանում ցուցադրված են մի շարք հնագույն ցուցանմուշներ, ներառյալ հավաքածուները, որոնք հավաքվել է հենց Ալբերտ Իսոյանի կողմից:

satxa8
satxa6

«Մանկուց, դպրոցական տարիներից ես սիրում էի հնաոճ իրեր: Երբ ժամանակի ընթացքում դրանք շատացան, հատկապես, երբ գտնվեցին 18-րդ դարի մեր կորցրած եկեղեցական գրքերը, ես որոշեցի տանը թանգարանի համար հատկացնել սենյակ: Այս գաղափարը հետզհետե այնքան հասունացավ, որ այն դարձավ իսկական թանգարան: Եվ այսօր ահա այս գաղափարը իրականություն է դարձել», – պատմում է Ալբերտ Իսոյանը:

satxa5
satxa3

Նրա հաղորդմամբ, թանգարանը կփոխանցվի պետությանը, վերջինս էլ կնշանակի տնօրենին և աշխատակիցներին: Մշակութային օբյեկտը կառուցվել է Արթուր, Արմինե, Ալբերտ և Ազատ Իսոյանների ֆինանսավորմամբ:

satxa11

Նրանց իսկ միջոցներով թանգարանի ճանապարհին կառուցվել է կամուրջ, որի բացումը նույնպես տեղի է ունեցել երեկվա միջոցառման ժամանակ:

IMG_9907
satxa

Ի պատիվ թանգարանի բացման, կազմակերպվել էր տոնական համերգ, որին մասնակցեցին կատարողներ Հայաստանից, Թբիլիսիից, Ախալցիխեից, Ախալքալաքից և Նինոծմինդայից: Բոլոր հյուրերի համար կազմակերպվել էր տոնական հյուրասիրություն:

satxa3