Այս տարի Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում գազարի չնչին բերք է սպասվում, որի պատճառը մասնագետի խոսքերով, գարնանային երաշտն էր:

Բեժանո գյուղը հայտնի է իր գազարով: Յուրաքանչյուր ընտանիք շատ թե քիչ գազար է ցանում: Ոմանց համար գազարի աճեցումը ընտանիքի համար եկամտի հիմնական աղբյուրն է:

Գյուղացիները գազար էին ցանել, բայց դաշտերում ավելի շատ մոլախոտ էր աճել, քան գազար:

«60 հար եմ ցանել, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, այս տարի բերքի կեսը կլինի», – ասում է Բեժանո գյուղի բնակիչ Կարեն Գրիգորյանը:

1

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, նրանք տեղյակ են գազարի խնդրի մասին: Ըստ նրա, այս իրավիճակի պատճառը գարնանային երաշտն է:

Բեժանո գյուղի բնակիչ Սերգեյի խոսքով, այս տարի բերքը քիչ է, բայց եթե գազարի գինն ավելի բարձր լինի, քան անցած տարի, ապա նրանք վնաս չեն կրի:

Ըստ Բեժանո գյուղի մեկ այլ բնակչի, մի քանի ամիս առաջ դաշտերում երևում էին ընդամենը մի քանի գազարի ցողուններ, փոխարենն ամենուր մոլախոտ էր աճում, այնուհետև աճող գազարների քանակն ավելացավ:

Հարկ է նշել, որ գազարի բերքի հետ կապված խնդիրը գոյություն ունի ոչ միայն Բեժանո գյուղում, դրանից դժգոհում են մունիցիպալիտետի տարբեր գյուղերում:

Բրատիսլավ Իգիթխանյան