Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղում ավարտվեց համագյուղացի Գրիշա Պարոնյանի պատվին անցկացված ֆուտբոլային մրցաշարը:

Ռուսաստանում երիտասարդ հասակում մահացած համագյուղացու պատվին Մաջադիայում կազմակերպվել էր ֆուտբոլային մրցաշար: Այն սկսվել էր հուլիսի 22-ին եւ ավարտվել հուլիսի 23-ին: Մրցաշարին մասնակցել են 11 գյուղերի ֆուտբոլային թիմեր:

Մրցաշարի եզրափակիչում հանդիպել են Մաջադիայի եւ Մուրջախեթի թիմերը: Հաղթեց Մուրջախեթի թիմը՝ 4: 1 հաշվով: