Այսօր, հուլիսի 7-ի լուսաբացին Վրաստանում հայկական մեքենա է վթարվել։ Դեպքը տեղի է ունեցել Գորի քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նրանք տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց:

«Առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։