Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է հուլիսի 8-ից վրացական ավիաընկերությունների կողմից չվերթների դադարեցման մասին: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան տեղափոխել:

«Թռիչքների կասեցման պատճառը ավիացիայի անվտանգության բավարար մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաև իրականացված օդային չվերթների կուտակված պարտքերը», – ասել են Տրանսպորտի նախարարությունից:

Գերատեսչությունից հավելել են, որ թռիչքները կվերսկսվեն այն բանից հետո, երբ վրացական «Georgian Airways» և «MyWay Airlines» ավիաընկերությունները ռուսական իշխանություններին ավիացիոն անվտանգության ծրագրեր ներկայացնեն, իսկ ռուսական կողմը աուդիտ կանցկացնի և կհաստատի դրանք:

Ինչպես նաև Տրանսպորտի նախարարության տվյալներով, Վրաստանը պարտավոր է մարել պարտքը 792.5 հազար դոլար և 592 հազար ռուբլի: Ինչպես հայտնում է գերտեսչությունից, պարտքը «կախված է» 2008 թվականից ի վեր»:

Ուրբաթ օրվա Պուտինի հրամանագրում նշված է, որ թռիչքների արգելքը մտցվում է Ռուսաստանի ազգային անվտանգության և Ռուսաստանի քաղաքացիների ապահովման համար: Որոշումը նախատեսում է նաև Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ուղեբեռի վերադարձը Վրաստանից իրենց հայրենիք:

Ռուսաստանյան տուրօպերատորների Ասոցիացիայի գնահատականներով, հիմա Վրաստանում մոտ 5-7 հազար ռուս զբոսաշրջիկ կա, իսկ ինքնուրույն ճանապարհորդները 2-3 անգամ ավելի են:

Ամանորից մինչև հիմա, դեպի Վրաստան ավիատոմս է գնել շուրջ 3,5 հազար մարդ, նշում են Ռուսական Զբոսաշրջությունից:

Վրաստանից դեպի Ռուսաստան ավիափոխադրումներ են իրականացնում երկու ավիաընկերություն՝ Georgian Airways և MyWay Airlines: Georgian Airways-ը ավիափոխադրումներ է իրականացնում Թբիլիսիից դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան և Վորոնեժ, իսկ MyWay Airlines թռիչքներ է իրականացնում «Ժուկովսկի» օդանավակայան:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ինչպես են աշխատելու վրացական ընկերությունները, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստան: Georgian Airways ավիաուղիներից BBC-ին ասել են, որ շարունակում են թռիչքները դեպի Ռուսաստան, սակայն սպասվում է տոմսի պահանջի անկում:

Վրաստան են թռնում վեց ռուսաական ավիաընկերություն: Նրանք արդեն դադարել են տոմսեր վաճառել դեպի Վրաստան, սկսած հուլիսի 8-ից և հայտարարել են, որ պատրաստ են վերադարձնել այն տոմսերի գումարները, որոնք գնվել են ավելի ուշ ժամկետներում:

Նշենք, որ հինգշաբթի օրվանից Վրաստանում շարունակվում են զանգվածային ցույցերը: Պատճառն այն է, որ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստանի խորհրդարանի խոսնակը նստավ աթոռին և խոսեց ռուսերեն:

Նյութն արտատպված է BBC-ից