Այս տարի «Գյուղին օգնություն» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի շրջանին հատկացվել է 444 000 լարի: Բոլոր գյուղերը որոշել են, թե ինչ աշխատանքներ են իրականցնելու: Հիմնականում «Գյուղին օգնություն» ծրագրի գումարները կուղղվեն գյուղերում խմելու ջրագծերի համակարգի նորոգմանը, գյուղական ներքին ճանապարհների հարթեցմանն ու լուսավորությանը:
Երկու տարվա ընդմիջումից հետո պետությունը վերսկսեց «Օգնություն գյուղին» ծրագիրը, կրճատելով գյուղերին հատկացված գումարի չափը: Պետությունը ծրագրի համար հատկացրել է 20 միլիոն լարի, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետն ստացել է 444 հազար լարի:
Գումարի բաշխումը, ինչպես և նախկինում, իրականացվել է ըստ բնակչության թվաքանակի:
Նինոծմինդայի շրջանի բոլոր գյուղերն արդեն ընտրել են իրենց առաջնահերթությունները և հիմա ընթանում է ընտրված առաջնահերթությունների նախագծերի փաստաթղթավորման գործընթացը:
Սամեբա գյուղում 10 000 լարին կծախսեն ջրամատակարարման գծի վերանորոգման համար:
Գորելովկայում նույնպես ամբողջ գումարը՝ 16 000 լարին հատկացրել են ջրագծի վերանորգմանը:
Սպասովկայում գյուղում 12 000 լարին կծախսեն ջրագծի վերանորոգմանը:
Ժդանովականում գյուղին հատկացված՝ 12 000 լարին կուղղորդեն անասունների համար խմելու ջրի ջրամբարի կառուցմանը:
Եֆրեմովկա գյուղում 10 000 լարին կծախսեն գույքի ձեռքբերման վրա:
Մեծ Գոնդուրա գյուղում 16 000 լարին կծախսեն ոռոգման համակարգի վրա:
Փոքր Գոնդուրայում 16 000 լարին կհատկացնեն ջրագծի վերանորոգմանը:
Դիլիֆում գյուղին հատկացված 20 000 լարիով գերեզմանոցի տարածքը կցանկապատեն:
Մամզարա գյուղում 16 000 լարիով հանգստյան գոտի կկառուցեն և գյուղամիջյան ճանապարհները կհարթեցնեն:
Սաթխայի 20 000 լարին հատկացրել են խաղադաշտի կառուցման համար:
Ղուլալիս գյուղում 16 000 լարիով գերեզմանոցի տարածքը կցանկապատեն և խաղադաշտ կկառուցեն:
Փոքր Արագյալ գյուղում 12 000 լարիով ջրագիծը կվերանորոգեն:
Մեծ Արագյալ գյուղում 16 000 լարիով գիշերային լուսավորություն կապահովեն:
Օրոջալար գյուղում դպրոցի բարելավման համար 6000 լարի, գիշերային լուսավորության համար 10.000 լարի:
Մեծ Խանչալիում գյուղին հատկացված 20 000 լարիով գերեզմանոցի տարածքը կցանկապատեն:
Փոքր Խանչալի գյուղում 16 000 լարիով գյուղամիջյան ճանապարհները կվերանորոգեն և գիշերային լուսավորություն կանցկացնեն:
Փոկա գյուղում 20 000 լարին կծախսեն խմելու ջրի և իշերային լուսավորության վրա:
Գանձայում 20 000 լարիին կծախսեն գյուղամիջյան ճանապարհների ու խմելու ջրի ջրամբարի վերանորոգման աշխատանքների վրա:
Թորիա գյուղում 16 000 լարիով խաղադաշտ կկառուցեն:
Կաթնատու գյուղում ամբողջ գումարը կհատկացնեն անասունների համար խմելու ջրի ջրամբարի կառուցմանը:
Հեշտիայում գյուղին հատկացված 20 000 լարիով վարչական շենքն ու կամուրջը կվերանորոգեն:
Տամբովկայում 10 000 լարիով գյուղամիջյան ճանապարհները կնորոգեն:
Ղաուրմա գյուղում 12 000 լարիով մարզադահլիճ կկառուցեն:
Ասպարայում 10 000 լարին կծախսեն գյուղամիջյան ճանապարհների վրա:
Ջիգրաշեն գյուղում ևս 16 000 լարին նույնպես կծախսեն գյուղամիջյան ճանապարհների նորոգման վրա:
Վլադիմիրովկա գյուղում 10 000 լարին նույնպես կծախսեն գյուղամիջյան ճանապարհների նորոգման վրա:
Ուճմանայում գյուղին հատկացված 12 000 լարին կծախսեն ջրահեռացման համակարգի կառուցման վրա:
Սաղամոյում 10 000 լարիով գյուղի կամուրջը կնորոգեն և խմելու ջրագծի համար ջրամղիչ պոմպ կգնեն:
Ռոդիոնովկա գյուղում 10 000 լարիով մարզադահլիճ կկառուցեն և մշակույթի տունը կնորոգեն:
Փոքր Խորենիա գյուղին հատկացված 10 000 լարիով մարզագույք կգնեն և ջրագիծը կնորոգեն: