WhatsApp-ի լուրջ խոցելիությունը թույլ է տվել հաքերներին տեղադրել իրենց հեռախոսներում վնասաբեր ծրագիր՝ օգտատերերին հետևելու նպատակով: BBC-ի ռուսական ծառայության տվյալներով, սա խոստովանել է Facebook-ի ամենահայտնի մեսենջերներից մեկի սեփականատերը:

Անվտանգության համակարգում խախտումը հայտնաբերվել է WhatsApp-ի կողմից՝ մոտ 10 օր առաջ, որից հետո ընկերությունն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին և անվտանգության մասնագետներին:

Հարձակման էությունը հետևյալն էր` օգտատիրոջ հեռախոսին ձայնային զանգ էր ուղարկվում: Նույնիսկ եթե օգտատերը չէր ընդունում զանգը, զոհի հեռախոսում միևնույն է ինստալացվում էր վնասաբեր ծրագիրը, որը թույլ էր տալիս հետևել սեփականատիրոջը դիտել՝ սմարթֆոնի տեսախցիկի և խոսափողի միջոցով: Զանգի մասին տեղեկատվությունը կարող էր ընդհանրապես անհետանալ հեռախոսի հիշողությունից, գրում է «British Financial Times»-ը, ով առաջինն էր հաղորդել մեսենջերի խոցելիության մասին:

WhatsApp-ը շտկել է խոցելիությունը և խորհուրդ է տրվել, որ բոլոր օգտատերերը թարմացնեն հավելվածը վերջին տարբերակով:

Financial Times-ի տվյալներով, լրտեսական ծրագիրը մշակվել է իսպանական NSO Group ընկերության կողմից, որին երբեմն անվանում են «կիբեռ-զենք վաճառողներ»: Ընկերությունը հիմնականում իր արտադրանքը վաճառում է Արևմտյան և Մերձավոր Արևելքի հատուկ ծառայություններին և կառավարություններին: