Տարածաշրջանների 2019-2021 թթ. պետական ծրագրով գազաֆիկացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետում ընտրվել են Պտենա եւ Չունչխա գյուղերը: Սուլդա գյուղը, որտեղ հույս ունեին, որ այս ծրագրով կգազաֆիկացվեն, չի ընտրվել:

2019 թվականի ապրիլի 5-ի №791 որոշման համաձայն, կառավարությունը 2019-2021 թվականներին շրջանների գազաֆիկացման վերաբերյալ ներկայացրել է
եռամյա ծրագիր:

Այս ծրագիրն ընդգրկում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա եւ Պտենա գյուղերը: Նինոծմինդայի եւ Ախալցիխեի մունիցիպալիտետներն այս նախագծում ներառված չեն, իսկ Ասպինձայի մունիցիպալիտետից ընդգրկվել են Ռուսթավի եւ Սաուդաբելի գյուղերը:

Պետությունը 209 միլիոն լարի է ծախսելու շրջանների գազաֆիկացման վրա, 58 894 բաժանորդ կմիանա բնական գազին: Ծրագիրն իրականացվում է ՍՊԸ «Վրաստանի գազա-տրանսպորտափոխադրման ընկերության» կողմից (2019-2021թթ.):

Կառավարությունը հայտարարում է, որ Վրաստանում այս ծրագրի իրագործման արդյունքում բնակչության 85% -ը կապահովվի բնական գազով:

Շուշան Շիրինյան