Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան բարեկարգման սպասումներում վերածվել է աղբանոցի:

Երկար տարիներ անց, անորոշությունից հետո վերջապես Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան տրվեց տեղական իշխանությանը: Տեղական իշխանությունն էլ իր հերթին տարածքը հանձնեց «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան» ՍՊԸ-ի վերահսկողությանը: «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան» ՍՊԸ-ն ստեղծվել է հենց շուկայի տարծքը բարեկարգելու և վերահսկեու համար: Շուկայի վաճառողները սպասում էին արագ փոփոխությունների:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, շուկայի բարեկարգման համար տեղական բյուջեից 100 000 լարի է հատկացվել: Այս գումարը նախատեսված է շուկայի կոյուղու, խմելու ջրի, տարածքի ասֆալտապատման և զուգարանի շինարարության համար:

Սակայն, բարեկարգման աշխատանքներ դեռ չեն ընթանում, թե կոնկրետ, երբ կսկսվեն պարզ չէ: Վաճառողներին նախօրոք խնդրել են վաճառք չիրականացնել շուկայի տարածքում, որոշում է եղել հեռացնել բոլոր վագոնները, որոնք գեղեցիկ տեսք չունեն: Շուկայում մնացել են մի քանի վաճառողներ, ովքեր համեմունք և միրգ են վաճառում:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շուկայում հակասանիտարական իրավիճակ է: Այստեղ են թափում Նալբանդյան փողոցի աղբը:

Որոշ ժամանակ շուկան կմնա այս վիճակում: Քանի որ շուկայի բարեկարգման աշխատանքների համար դեռ մրցույթ չի հայտարարվել:

Քրիստինե Մարաբյան