Ախալքալաքում, Աղմաշենեբելիի փողոցի վրա, Երևանյան փողոցի խաչմերուկի դիմաց, կկառուցվի նոր զբոսայգի:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից Աղվան Աբաջյանը հայտ է ներկայացրել Տեղական զարգացման խմբի (LAG) նախագծերի մրցույթին՝ Ախալքալաքի բնակիչների համար նոր զբոսայգի կառուցելու գաղափարով: LAG-ում աջակցել են գաղափարը, իսկ համաֆինանսավորումը կապահովի տեղական բյուջեն՝ մոտ 35%-ով:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնը շուտով կհայտարարի տենդեր, այնուհետև կսկսվի նոր զբոսայգու ստեղծման աշխատանքները:

«Սակրեբուլոն արդեն հաստատել է գումարը, այն կազմում է մոտ 75 հազար լարի: Մենք սպասում ենք քաղաքապետարանի պատասխանին: Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ են սկսվելու աշխատանքները», – ասում է Աղվան Աբաջյանը:

Նախագծի մանրամասների մասին, թե ինչն ինչպես կլինի զբոսայգում, մեզ դեռևս չի հաջողվել պարզել: Սպասարկման կենտրոնից մեզ մանրամասների համար ուղղորդեցին Սակրեբուլո, այնտեղից LAG, իսկ այնտեղ էլ չասացին ծրագրի մանրամասների մասին:

Մանրամասներին սպասեք մեր հաջորդ նյութերում: