Այս տարի «Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի: Բոլոր գյուղերը որոշել են, թե ինչ աշխատանքներ են իրականցնելու: Հիմնականում «Գյուղին աջակցություն» ծրագրի գումարները կուղղվեն գյուղերում մարզագույքի ձեքբերմանը, գյուղական ճանապարհների հարթեցմանը, խմելու ջրագծերի նորգմանն ու խաղահրապարկների կառուցմանը:

Ներքևում ներկայացնում ենք, թե, որ գյուղին, ինչքան գումար է նախատեսված և ինչի վրա են ծախսելու:

Ազարվեթ գյուղին հատկացված 20 000 լարին ամբողջությամբ կծախսեն մարզագույքի ձեռքբերման համար:
Բուռնաշեթում 16 000 լարին կծախսեն մշակույթի օբյեկտ (աթոռների ձեռքբերման) և ջրատար ուղիների մաքրման և վերականգնման համար:
Ղադոլար գյուղում 16 000 լարիով կվերանորոգեն գյուղի ամբուլատորիան և գրադարանը:
Լոմատուրցխում 12 000 լարին ամբողջությամբ կուղղեն գյուղական ակումբի վերանորոգմանը:
Ալաստան գյուղում 16 000 լարիով կվերանորոգեն խմելու ջրագիծը:
Վարևանում 16 000 լարիով երիտասարդական կենտրոն կկառուցեն:
Կոկիո գյուղում 16 000 լարին կծախսեն գյուղական ակումբի և խմելու ջրագծի վերանորոգման նպատակով:
Արագվա գյուղի բնակիչները որոշել են 16 000 լարիով մարզագույք գնել և գյուղի կամուրջը նորոգել:
Մաջադիայում ևս 16 000 լարին հատկացրել են ճանապարհի վերանորոգման և մարզագույքի ձեռքբերման համար:
Կորխում 16 000 լարիի սահմաններում մշակութային օբյեկտի համար աթոռներ կգնեն և հները կնորոգեն:
Թոթխամ գյուղում 10 000 լարիով մանկական խաղահրապարակ կկառուցեն և գյուղի կամուրջը կնորոգեն:
Օրջայում 16 000 լարին ամբողջությամբ կծախսեն արտաքին լուսավորության անցկացման վրա:
Բարալեթ գյուղի բնակիչները որոշել են 16 000 լարիով գյուղական ակումբը վերանորոգել, և ջրատար ուղիները մաքրել ու վերանորոգել:
Իխտիլա գյուղում 16 000 լարիով գերեզմանոցի տարածքը կցանկապատեն և խմելու ջրագծի գլխատարի վերանորգեն:
Մերենիայում 16 000 լարին կծախսեն ջրատար ուղիների մաքրման և վերանորոգման վրա:
Մեծ Սամսարում ևս 12 000 լարին կծախսեն ջրատար ուղիների մաքրման վրա:
Փոքր Սամսարում 12 000 լարին կծախսեն ոռոգման համակարգի վերանորոգման նպատակով:
Վաչիան գյուղում 20 000 լարին կծախսեն տարբեր նպատակներով՝ մշակութային օբյեկտի նորոգում, գույքի ձեռքբերում և խմելու ջրագծի վերանորոգում:
Մուրջախեթում 12 000 լարիով գյուղական ակումբի կվերանորոգեն և արտաքին լուսավորության կանցկացնեն:
Չամդուրա (Չամձռվալա) գյուղում 16 000 լարիով մանկական խաղահրապարակ կկառուցեն և գյուղական ակումբում ջեռուցման համակարգ անցկացնեն:
Գոգաշենում գյուղին հատկացված 12 000 լարիով ճանապարհները կվերնանորոգեն, ինչպես նաև արտաքին լուսավորություն կանցկացնեն:
Ափնիայում 12 000 լարին ամբողջությամբ կծախսեն խմելու ջրագծի վերանորոգման վրա:
Կումուրդո գյուղում 20 000 լարիով մարզագույք կգնեն և ճանապարհները կվերանորոգեն:
Կիրովականում ևս 12 000 լարիով ճանապարհը կվերանորոգեն:
Դիլիսկա գյուղում 20 000 լարիով ճանապարհը կվերանորոգեն, ինչպես նաև խմելու ջրագիծը:
Զակում ամբողջությամբ 12 000 լարի կծախսեն արտաքին լուսավորության անցկացման համար:
Բալխոյում 16 000-ով սպորտային խաղահրապարակ կկառուցեն և խմելու ջրագծի կվերանորոգեն:
Բուղաշենում 16 000 լարին ամբողջությամբ խմելու ջրագիծը կվերանորոգեն:
Գոման գյուղում 16 000 լարին ևս խմելու ջրագիծը կվերանորոգեն:
Օլավերդում 16 000 լարին կհատկացնեն գերեզմանոցը ցանկապատելու և գյուղի արտաքին լուսավորության անցկացման վրա:
Տրկնայում 10 000 լարիով սպորտային խաղահրապարակ կառուցեն և արտաքին լուսավորության կանցկացնեն:
Կարծախում 16 000 լարիով մարզագույք կգնեն և ճանապարհները կվերանորոգեն:
Ֆիլիպովկայում 10 000 լարին հատկացրել են խմելու ջրագծի վերանորոգմանը:
Կարտիկամ 20 000 լարին հատկացրել են արտաքին լուսավորության անցկացմանն ու ջրատար ուղիների մաքրմանը:
Խուլգումոյում 16 000 լարին հատկացրել են՝ գերեզմանոցը ցանկապատելու, ճանապարհը վերանորոգելու համար և ջրատար ուղիների մաքրմանը:
Կուլիկամ գյուղում 20 000 լարիով ջրատար ուղիներն ու ճանապարհները կվերանորոգեն:
Աբուլ գյուղում 16 000 լարիով մանկական խաղահրապարակ կկառուցեն, ինչպես նաև ջրավազանի կկառուցեն:
Բուզավեթում 10 000 լարին հատկացրել են գյուղական ակումբի վերանորոգմանը:
Թախչայում 10 000 լարիով ճանապարհները կնորոգեն:
Կոթելիա գյուղում 16 000 լարին հատկացրել են՝ կամրջի վերանորոգման, ամբուլատորիայի համար գույքի գնման, ճանապարհի և ոռոգման համակարգի վերանորոգման համար:
Կաջոյում 16 000 լարին ամբողջությամնբ կծախսեն գերեզմանոցի ցանկապատման համար:
Բեժանո գյուղում սպորտային խաղահրապարակ կկառուցեն, ինչպես նաև խմելու ջրագիծը կնորոգեն:
Ալաթումանում 16 000 լարիով գյուղի ամբուլատորիան կվերանորոգեն:
Ագանա գյուղի բնակիչները որոշել են 16 000 լարին հատկացնել գյուղական ակումբի վերանորոգմանը:
Մոդեգամ խմելու ջրագիծը կվերանորոգեն 10 000 լարիով:
Սիրկվա գյուղում 10 000 լարին հատկացրել են ճանապարհների վերանորոգմանը:
Հոկամ գյուղում 16 000 լարին հատկացրել են գերեզմանոցի ցանկապատման և ջրատար ուղիների մաքրմանն ու վերանորոգմանը:
Քարսեպում 10 000 լարիով գերեզմանոցի տարածքը կցանկապատեն:
Ազմանայում 12 000 լարիով սպորտային խաղահրապարակ կկառուցեն:
Պտենա գյուղում 12 000 լարին հատկացրել են՝ գերեզմանոցի ցանկապատման, մինի խաղահրապարակի կառուցման և արտաքին լուսավորության համար:
Սուլդա գյուղում 16 000 լարին հատկացրել են՝ գերեզմանոցի ցանկապատման, արտաքին լուսավորության անցկացման և ջրատար ուղիների մաքրմանն ու վերանորոգմանը:
Դադեշում 16 000 լարին հատկացրել են ջրատար ուղիների մաքրմանն ու վերանորոգմանը:
Մյանսիկյանում 10 000 լարիով ջրատար ուղիները կմաքրեն և արտաքին լուսավորություն կանցկացնեն:
Բոզալի գյուղում 10 000 լարին հատկացրել են մինի խաղահրապարակի կառուցմանը:
Տուրցխում 16 000 լարիով ճանապարհները և խմելու ջրագիծը կվերանորոգեն:
Խավեթում ևս 12 000 լարին կծախսեն խմելու ջրագծի նորոգմանը:
Դավնիա գյուղում 10 000 լարին ամբողջությամբ կծախսեն արտաքին լուսավորության անցկացման համար:
Էրինջայում 10 000 լարիով խմելու ջրագիծը կվերնաորոգեն:
Խոսպիո գյուղում 12 000 լարին հատկացրել են գերեզմանոցի ցանկապատման և սպորտային խաղահրապարակի կառուցման համար:
Մարտունի գյուղում 12 000 լարին հատկացրել են գերեզմանոցի ցանկապատման և սպորտային խաղահրապարակի կառուցման համար:
Բարվա գյուղում 16 000 լարին հատկացրել են՝ ճանապարհի վերանորոգման, մարզագույքի ձեռքբերման, ինչպես հավաքատեղի և պուրակ կառուցելու համար:
Խորենիա գյուղում 16 000 լարին հատկացրել են ճանապարհի վերանորոգմանը:
Չունչխա գյուղում 12 000 լարին հատկացրել են՝ խմելու ջրագծի վերանորոգման և արտաքին լուսավորության անցկացման համար:

Աղունիկ Այվազյան