Հունվարի վերջ Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում տեղումներ չեն սպասվում:

Վրաստանում, առաջիկա օրերին օդերևութաբանները  խոստանում են օդի ջերմաստիճանի բարձրացում։ Երկրի արևմտյան մասում ջերմաչափի սանդղակը կբարձրանա մինչեւ 19 աստիճան:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, հունվարի 28-31-ը երկրի  շրջաններից շատերում կնկատվի առանց տեղումների եղանակ:   

Արևմտյան Վրաստանի  ցածրավանդակում ջերմաստիճանը կկազմի 14-19 աստիճան տաքություն, իսկ Արեւելյան Վրաստանում կգրանցվի +10-ից +15 աստիճան:

Առաջիկա օրերին, մայրաքաղաքում նույնպես սպասվում է   առանց տեղումների  եղանակ:    Օդի ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան: