Ախալքալաքում, Մաշտոցի հրապարակում Ամանորը նշեցին համերգով: Առատ տեղացող ձյունն ու սառնամանիքը տպավորություն էին ստեղծում Ամանորյա հեքիաթի: «Ջավախք» և «Մուրջի» ազգագրական համույթների երեխաները հանդես եկան համերգային ծրագրով Ախալքալաքի բնակիչների համար:
Տոների առթիվ շնորհավորանքներ հղեցին իշխանության ներկայացուցիչները՝ պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, տոնական համերգին ներկա էին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ և այլոք: Քաղաքապետարանը պատվոգրերով պարգևատրեց մշակույթի և սպորտի ներկայացուցիչներին:
Բոլոր ցանկացողներին քաղաքապետարանը շամպայն ու շոկոլադ էր հյուրասիրում, իսկ երկնքում վառ ու գույնզգույն հրավառություն էր: Ավարտին ձյունանուշն ու Ձմեռ պապը երեխաներին Գրանդ Քենդիի կոնֆետներ էին բաժանում: