2019 թ. Հունվարից ավելի քան 144 000 սոցիալապես անապահով երեխաներ կստանան 50 լարիի չափով օգնություն: Այս մասին հաղորդում են Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից:

Նրանց իսկ տեղեկատվության համաձայն, հունվարին, բոլորին դրամական տեսքով կփոխանցվի 50 լարիի չափով օգնություն, իսկ փետրվարից մունիցիպալիտետներում այն կտրվի տարբեր ձևերով: Որոշ մունիցիպալիտետներում խառը (դրամական և վաուչերային) ձևով, իսկ որոշներում՝ միայն դրամական տեսքով:

Դրա հետ մեկտեղ, դրամական օգնության տրամադրման կոնկրետ ժամկետը դեռ չի ճշտգրտված: Ինչպես հաղորդում են Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից, այդ մասին հայտնի կդառնա մի քանի օր հետո: