Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 12-ին ժամը 14:00-ից 18:30-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ախալքալաքի շրջանի Արագվա, Բուղաշեն, Գոման, Զակվի, Տրկնա և շրջակա գյուղերը կհոսանքազրկվեն։

Ինչպես նաև ժամը 11:30-ից 14:30-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան քաղաք Ախալցիխեն և գյուղեր՝ Սխվիլիսին, Ծուղրութը, Փոքր Պամաճը և Ճաճառաքին։

Ժամը 10:00-ից 17:00-ը կհոսանքազրկվեն Բորժոմի շրջանի Սադգեր, Դաբա, Փոքր Միտարբի և շրջակա գյուղերը։ Ինչպես նաև Բորժոմի քաղաքի ապրիլի 9-ի փողոցը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: