Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատում է, որ երդմնակալությունն անցկացվելու է Թելավիում: Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին:

Նրա խոսքով, ընթանում է աշխատանք երդմնակալության արարողության մանրամասների շուրջ:

«Երդմնակալության մանրամասները մշակվում են: Ինչպես արդեն հայտնի էր դարձել, և ես հաստատում եմ, որ այն կանցկացվի Թելավիում, ցանկանում են առաջինը ես ասեի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, երդմնակալությանը հրավիրված են արտասահմանյան պատվիրակություններ: Կհրավիրենք բոլորին, ում հետ ունենք դիվանագիտական հարաբերություն, որից հետո նրանք կորոշեն, թե ով ներկա կգտնվի: Երդմնակալությանը ներկա կլինի նաև Գիորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահի երդմնակալությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին: