Մոսկվայի Մորոզովյան մանկական կլինիկական քաղաքային հիվանդանոցում փրկել են 13-ամյա աղջնակի կյանքը, ով ուներ հազվագյուտ զարկերակային պաթոլոգիա: Էդուարդ Չարչյանին՝ ով ծնունդով Ախալքալաքից է, հրավիրել էին մասնակցելու այդ վիրահատությանը, քանի որ վիրահատությունն աննախադեպ էր:

Բժիշկների խումբը, հայկական ծագումով ռուս սրտավիրաբույժի հետ միասին, բարձրաստիճան պրակտիկոս բժշկի՝ Էդուարդ Չարչյանի հետ միասին, կատարել են վիրահատություն՝ հեռացնելով հսկայական անոթալայնանքը: Վիրահատությանը մասնակցել է նաեւ Մորոզովյան հիվանդանոցի սրտանոթային վիրաբուժական ծառայության ղեկավար Միխայիլ Աբրահամյանը:

«Որոշվեց հիբրիդային վիրահատություն անցկացնել` միջընդերային վերին զարկերակի պրոթեզավորմամբ անոթալայնքի հեռացում», – պատմել է Միխայիլ Աբրահամյանը` «Փաստարկներ եւ փաստեր» հրատարակությանը:

Տեղեկացվում է, որ 10 ժամ տեւած վիրահատական միջամտությունը աշխարհում չունի իր նմանօրինակը, որին մասնակցել է 27 աշխատակից: Հիմա աղջիկն իրեն լավ է զգում, իսկ բժիշկները շարունակում են վերահսկել նրան:

Էդուարդ Չարչյանը ծնվել եւ մեծացել է Ախալքալաքում: Հետո նա սովորել է Դոնեցկի համալսարանում, վերադարձել է տուն, բայց նորից հեռացել է եւ ուսումը շարունակել Մոսկվայում: Այժմ նա Ռուսական վիրաբուժական գիտության կենտրոնում՝ աորտայի վիրաբուժական բաժանմունքի եւ դրա մասնաճյուղերի վարիչն է:

Վերջերս նա Կրասնոդարում անց է կացրել բարդագույն վիրահատություն:

«Այժմ նա գտնվում է Գերմանիայում, սրտանոթային վիրաբույժների համագումարում: Գերմանացի սրտի վիրաբույժները Էդուարդի ելույթը լսելուց հետո նրան հրավիրել են Գերմանիա: Նա օրական 2-4 վիրահատություն է կատարում, հազվադեպ է տեսնում իր զավակներին», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆայել Չարչյանը՝ Էդուարդ Չարչյանի հայրը:

Էդուարդ Չարչյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ և պրոֆեսոր է: