Հասարակություն 8 Նոյեմբերի, 2018 • Ե՞րբ է անցկացվելու ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին փուլի արդյունքների ամփոփումից անմիջապես երկու շաբաթ հետո՝ բացառված չէ, որ քվեարկությունը տեղի ունենա աշխատանքային օրվա ընթացքում:

Հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքների համաձայն, Վրաստանի նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ 50%+1 ձայն չի հավաքել: Երկրորդ փուլին կմասնակցեն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին (38,64%), ում սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ 11 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած՝ «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն (37,73%)՝ առաջադրված «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից:

«Ամսաթվի մասին որոշումը ԿԸՀ-ն է կայացնում: Եթե ընտրությունների արդյունքների ամփոփումը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ընտրությունները կանցնեն ոչ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե՝ աշխատանքայինի հետ, ապա աշխատանքային օրվա ընթացքում: Ամսաթիվը փոխվում է: Օրենքի համաձայն, խիստ որոշված է, որ ընտրությունների առաջին փուլը պետք է տեղի ունենա կիրակի օրը, սակայն երկրորդ փուլի հետ կապված նման գրառումներ չկան: Հետեւաբար, նախօրոք ասելն անհնար է», — նշել է Միքելաձեն:

Օրենսդրության համաձայն, շրջանային ընտրական հանձնաժողովները պետք է ամփոփեն ընտրությունների արդյունքները ընտրատարածքներում, ոչ ուշ, քան մինչև ընտրությունների օրը 11 օրվա ընթացքում, այսինքն` մինչև նոյեմբերի 8-ը: Ըստ Միքելաձեի, նախօրեին՝ նոյեմբերի 7-ին, շրջանային հանձնաժողովները ամփոփել են ընտրությունների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհրապարակի նոյեմբերի 17-ից ոչ ուշ: Դրանից անմիջապես հետո նշանակվելու է ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլը պետք է տեղի ունենա ուղիղ երկու շաբաթում՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո», — նշել է նա:

Չնայած այն հանգամանքին, որ շրջանային հանձնաժողովները ամփոփել են արդյունքները, ԿԸՀ-ն չի կարող հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները, մինչ դեռ շարունակվում են տարբեր օրենսդրական ընթացակարգեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բողոքների քննարկմանը:

«Երբ այս օրենսդրական ընթացակարգերը կավարտվեն, ԿԸՀ-ում կանցկացվի նիստ, կամփոփվեն ընտրությունների արդյունքները, նաեւ կարգադրության համաձայն կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլը», — ասել է Միքելաձեն:

Օրենսդրության համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 2-ը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝