Այսօր, օգոստոսի 31-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում տեղի ունեցավ հանդիպում նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու և տարածաշրջանի լրագրողների հետ:

Նահանգապետի նախաձեռնությամբ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի և Բորժոմի շրջանների ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպեցին և քննարկեցին շրջաններում բնակչությանը հուզող խնդիրները:

Բեսիկ Ամիրանաշվիլին կարևորեց Վրաստանի զարգացման գործում մեդիայի կարևոր դերն ու նշանակությունը: Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում և այն անցավ դրական մթնոլորտում:

Jnews-ը նահանգապետին ներկայացրեց Ախալքալաքի շրջանի բնակչության առաջնահերթ խնդիրները: Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 4-ին առաջին աշխատանքային այցով կլինի նաև Ախալքալաքում:

Հիշեցնենք, որ Բեսիկ Ամիրանաշվիլին Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել օգոստոսի 18-ին, վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանագրով:

Աղունիկ Այվազյան