Հասարակություն 3 Օգոստոսի, 2018 • Վարչապետի ընտանիքը կհյուրընկալի Ջավախքից Լարիսա Ղարսլյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից, նինոծմինդացի 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ», — նշել է Շուշան Փաշինյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նինոծմինդայից «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Լարիսա Ղարսլյանի մասնակցության մասին առավել ընդգրկուն կներկայացնենք ավելի ուշ:

გადაბეჭდვის წესი


ასევე:
Ուժեղ քամին Նինոծմինդայում քշել է տանիքներ և տապալել ծառեր Ուժեղ քամին Նինոծմինդայում քշել է տանիքներ և տապալել ծառեր Նինոծմինդայի մունիցիպալիտետի որ ճանապարհներն են ասֆալտապատվում պետբյուջեից Նինոծմինդայի մունիցիպալիտետի որ ճանապարհներն են ասֆալտապատվում պետբյուջեից Մեծ Արագյալ գյուղի բնակիչը մահացած է հայտնաբերվել Մեծ Արագյալ գյուղի բնակիչը մահացած է հայտնաբերվել Նինոծմինդայից դեպի եվրոպական շուկա «ճանապարհների» փնտրտուքներում Նինոծմինդայից դեպի եվրոպական շուկա «ճանապարհների» փնտրտուքներում