Հասարակություն 8 Մայիսի, 2018 • Ինչպես գնալ Եվրոպա

Վրաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են գնալ Եվրոպա, սակայն առանց վիզայի՝ չի նշանակում հանպատրաստից: jnews-ը Ձեզ համար հավաքել է անհրաժեշտ ինֆորմացիա Եվրոպա մեկնելու համար:

2017 թվականի մարտի 8-ին Եվրոպական Միության Խորհրդի թիվ 539/2001 բանաձևում փոփոխություններ է գրանցվել, որոնց համաձայն, Վրաստանը մտել է Եվրամիության հետ առանց մուտքի վիզայի ռեժիմ ունեցող պետությունների ցանկ:

Ըստ այդմ, 2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կենսաչափական անձնագիր ունեն, կարող են առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ, Շենգենյան երկրներ:

Տեղեկանալու համար, օգտվում են թե՞ ոչ ջավախքցիները առանց արտոնագրի մուտքի հնարավորությունից Jnews.ge-ին հարցում կատարեց 30 պատահական անցորդի հետ։

Հարցվողներից միայն մեկն էր օգտվել առանց մուտքի արտոնագրի Եվրոպա գնալու հնարավորությունից, գնալով Բելգիա։

“Խնդիրներ չենք ունեցել, ինտերնետից նայել ենք, թե ինչ փաստաթղթեր է պետք և գնացել ենք”, — ասաց հարցվողը։

Մյուս հարցվողները չգիտեին, թե ինչ փաստաթղթեր է հարկավոր եվրոպական երկրներ գնալու համար, ուստի ստորև ներկայացնում ենք թե ինչպես գնալ Եվրոպա։

Եթե դուք գնացել եք Եվրոպա, ապա կիսեք Ձեր փորձը մեզ հետ, լրացնելով ներքևի հարցաշարը։

Գայանե Ակոջյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝