Մսամթերքի արտահանումը Վրաստանից 2016 թ.-ի համեմատ աճել է յոթ անգամ:

Ազգային պարենի գործակալության կայքէջի համաձայն, անասնաբուժական միջոցառումների արդյունքում, Վրաստանից մսի արտահանումը 2016 թ.-ի համեմատ աճել է:

Գործակալությունը նշում է, որ մեծ պահանջարկ ունի հատկապես գառան միսը: 2017 թվականին արտահանման համար մորթվել է 361 711 ոչխար, ինչը 50 709-ով ավելի է 2016թ.-ից:

Անասնաբուժական գործակալության ղեկավար Լաշա Ավալիանիի խոսքերով, 2017 թ.-ին Պարենի ազգային գործակալությունը իրականացրել է կարևոր անասնաբուժական միջոցառումներ, ինչպիսիք են տարբեր հիվանդությունների դեմ կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, ինչպես նաև կատարվել են լաբորատոր հետազոտություններ:

Արդյունքում, երկրում զգալիորեն նվազել է տարբեր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ցուցանիշը ինչպես կենդանիների շրջանում, այնպես էլ համապատասխանաբար մարդկանց:

«Գործակալության կողմից համաշխարհային շուկայում իրականացվող աշխատանքների արդյունքում աճել է վրացական ապրանքների պահանջարկը, մասնավորապես, կրկնապատկվել է գառան արտահանումը: Նշանակալիորեն աճել է մսի արտահանումը ընդհանրապես», – հայտարարել է Ավալիանին:

Շուշան Շիրինյան