Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ախալքալաքի համար 2-րդ մանկապարտեզում գողություն է կատարվել: Գողացել են տնօրենի համակարգիչը, պատճենահանման ապարատը և երաժշտական կենտրոնը:

Մանկապարտեզի պահակը վաղ առավոտյան աշխատանքի գնալով առաջինն է նկատել, որ գողություն է կատարվել և անմիջապես տեղեկացրել է տնօրենին:

Տնօրենի խոսքերով, ինքն անմիջապես եկել է մանկապարտեզ և ոստիկանություն է զանգահարել:

«Ժամը 9-ին 10 պակաս պահակը զանգեց, որ իմ կաբինետի ու դահլիճի դուռը ջարդած է: Եկա, տեսա, սենյակում ամեն ինչ թափված էր: Անմիջապես ոստիկանություն դիմեցի: Ժամը 9-ից մինչև 3-ը այստեղ ոստիկաններն աշխատեցին, բոլոր մատնահետքերը վերցրեցին: Գողացել են մոնիտորը, պրոցեսորը, պատճենահանման սարքը, երաժշտական կենտրոնը, որը չէր աշխատում, բայց նոր էր, հենց ստացած ժամանակվանից էլ չէր աշխատում: Այսօր տեսա, որ իմ անձնական լուսանկարչական ապարտն էլ չկա, դեռ չեմ հասցրել ոստիկանությանն այդ մասին տեղյակ պահել», – ասաց համար 2 մանկապարտեզի տնօրեն Մարինե Ասլանյանը:

dur

Ախալքալաքի համար 2-րդ մանկապարտեզը մոտավոր 2000 լարիի վնաս է կրել: Նշենք, որ 4 տարի առաջ նույն մանկապարտեզից գողացել էին հեռուստացույցներ, այդ գործը մինչև օրս բացահայտված չէ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն փաստով Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ (գողություն) հոդվածի համաձայն գործ է հարուցել: