Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են թվով վեց թեկնածուներ: Նրանք բոլորը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր:

Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունն առաջադրել է «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» կուսկացությունը:
Հարություն Ալեքսանյանի թեկնածությունը՝ «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:
Սամվել Պետրոսյանի թեկնածությունը՝ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
Յուրիկ Ունանյանի թեկնածությունը՝ «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:
Մելիք Ռաիսյանի թեկնածությունը՝ «Դեմոկրատական շարժում – Ազատ Վրաստան» կուսակցությունը:

Երեկ, սեպտեմբերի 21-ին, երեկոյան 18:00-ին ավարտվեց տեղական ինքնակառավարման ընտրություններին կուսակցությունների մեծամասնական և կուսակցական ցուցակների և քաղաքապետերի թեկնածուների գրանցումը:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքապետերի ընտրություններ:

Աղունիկ Այվազյան