Ախալքալաքի շրջանում 2013-2017 թ.-նը վերականգնվել է 26 դպրոց, կառուցվել 3 դպրոց և կահավորվել երկու բժշկական սենյակ:

Այդ դպրոցներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել է: Շրջանի երկու դպրոցներ վերանորոգում է Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան հիմնադրամը: Դրանք են՝ Կարտիկամ գյուղի դպրոցն ու Ախալքալաքի №4 դպրոցը:

2013 թ.-ին Ախալքալաքի շրջանի հետևյալ դպրոցներում կատարվել է մասնակի վերանորոգում: Դրանք են՝ Ագանա, Ալաստան, Դադեշ գյուղերի, ինչպես նաև Ախալքալաքի №1, Ախալքալաքի №4, Ախալքալաքի №5 և Բուղաշենի հանրային դպրոցները:

2014 թ.-ին մասնակի վերանորոգում է իրականացվել չորս դպրոցներում՝ Մաջադիա գյուղի հանրային դպրոցում, Ախալքալաքի №2 հանրային դպրոցում, Ախալքալաքի №4 դպրոցում և Բուղաշենի հանրային դպրոցում:

2015 թ.-ին շրջանում մասնակի վերանորոգում իրականացվել է 13 դպրոցներում (Ազմանա, Բոզալի, Կիրովական, Մյասնիկյան, Սուլդա, Կարծեփ, Խանդո գյուղերում, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3 դպրոցում, Վաչիան գյուղի դպրոցում, Գոգաշեն և Վարևան գյուղերի դպրոցներում, Բարալեթի № 2 դպրոցում, Ախալքալաքի №4 դպրոցում) ու ամբողջականորեն ավարտվել է Ախալքալաքի №1 դպրոցի շենքի և Բուղաշենի դպրոցի վերականգնումը:

2016 թ.-ին Ախալքալաքի շրջանի 6 դպրոցներում իրականացվել է 271 771 լարի գումարի չափով մասնակի վերականգնման աշխատանքներ: Այդ դպրոցներն են՝ Բալխո գյուղի դպրոցը, Կուլիկամ գյուղի դպրոցը, Լոմատուրցխ գյուղի դպրոցը, Տուրցխ գյուղի դպրոցը, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3 դպրոցը և Կարտիկամ գյուղի դպրոցը:

2017 թ.-ին ծրագրված և նախագծված է Գումբուրդո գյուղի դպրոցի շենքի կառուցումը:

Սկսվել է երկու՝ Պտենա և Ափնիա փոքր գյուղերի դպրոցների շինարարությունը: Ախալքալաքի №1 և №2 դպրոցներում բացվել են բժշկական սենյակներ:

Մասնակիորեն վերանորոգվում են՝ Բալխո, Տուրցխ, Սուլդա և Վարևան գյուղի դպրոցները, Բարալեթ գյուղի №2 դպրոցը, Ախալքալաքի №2 և №1 դպրոցները:

Շուշան Շիրինյան