Վրաստանի ևս 37 գյուղեր ստացել են բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ և նրանց բնակիչները կկարողանան օգտվել նպաստներից: Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ բարձրլեռնային գյուղերի համար նպաստների ներդրումը կօգնի վերադարձնել բնակիչներին այդ շրջաններ:

Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին իրականացնում է Վրաստանի բարձրլեռնային շրջանների աջակցության ծրագիր: 2015 թ.-ին ընդունվեց հատուկ օրենք, որի համաձայն, ֆիզիկական անձինք ազատվում են եկամտահարկի և գույքահարկի վճարումից, իսկ ձեռնարկատերերը ազատվում են եկամտային հարկից և գույքահարկից:

«Վրաստանի ևս 37 գյուղեր ստացան բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ և նրանց բնակիչները կկարողանան օգտվել նպաստներից», – հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ:

«Կարևոր է, որ, ըստ «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի 37 գյուղեր ավելացան բարձրադիր բնակավայրերի ցանկում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները, բժիշկները, թոշակառուները և սոցիալապես անապահովները կստանան լրացուցիչ նպաստներ, ինչպես նաև նպաստներ կստանան ընկերությունները և կազատվեն մի շարք հարկերից» – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Բացի այդ վարչապետը նշել է, որ այդ որոշումը կարող է մարդկանց հետ վերադարձնել գյուղեր:

«Ես կարծում եմ, որ շատ մարդիկ հետ կգան, իսկ այդ միտումը, բարեբախտաբար, արդեն նկատվում է, և այդ միտումը ենթադրաբար կշարունակվի», – ասում է Կվիրիկաշվիլին:

Ըստ օրենքի, այն ընտանիքները, ովքեր ապրում են Վրաստանի բարձրլեռնային շրջաններում կստանան ամսական 100 լարի (42 դոլար) մեկ տարվա ընթացքում, պետության կողմից, առաջնեկի և երկրորդ երեխայի համար:

Այսօրվա դրությամբ 3,7 հազար բնակավայրերից, բարձրլեռնայինի կարգավիճակ ունեն կեսից ավելին:

Բարձրլեռնային համարվում է այն բնակավայրը, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ և ավելի բարձր բարձրության վրա: Բացառիկ դեպքերում, ռելիեֆի, բնական և ժողովրդագրական պայմանների հիման վրա, այս կարգավիճակը կկարողանան ձեռք բերել ծովի մակարդակից 800 մետրից ստորև գտնվող բնակավայրերը:

Բարձրլեռնային շրջանների բնակիչներ, ճանաչվել են նրանք, ովքեր մշտապես, ոչ պակաս, քան տարվա մեջ ինը ամիսն անընդմեջ ապրում են միևնույն վայրում և ունեն տեղում համապատասխան գրանցում:

Գյուղերը, որոնք ստացել են բարձրլեռնայինի կարգավիճակ Սամցխե-Ջավախք շրջանից չեն: Հարկ է նշել, որ Ջավախքը լիովին ընկնում է բարձրլեռնային կարգավիճակի տակ, սակայն մոտ 40 գյուղեր Սամցխե-Ջավախք տարածաշրջանից մնում են առանց կարգավիճակի և չեն օգտվում նպաստներից: