Ուկրաինայում կայացած բռնցքամարտի եվրոպայի առաջնությունում ախալքալաքցի մարզիկ` Օթարը բացարձակ առավելությամբ հաղթեց Սլովենիան ներկայացնող մարզիկին` ստանալով աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։
Օթար Երանոսյանը հաղթելով այսօրվա մարտում դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ վաղը նա արդեն կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Հաղթանակի դեպքում նա հաջորդ օրերին կպայքարի չեմպիոն դառնալու համար։
Հավելենք, որ Օթար Երանոսյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո:
Ջուլիետա Տոնականյան