Մայիսի 8-ին Ախալքալաքի շրջանի 4 հաշմանդամ բնակիչներ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շտաբում ստացան օգնություն:

Հաշմանդամություն ունեցող երկու բնակիչներ ստացան շարժվելու անվասայլակներ, իսկ ևս երկուսը՝ ֆինանսական օգնություն: Օգնությունը տրամադրեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Օգնությունը տալու ժամանակ ներկա էին շտաբի աշխատողներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի լրագրողներ և ուրիշներ:

Ռուսու Լյուբովը, ով ստացավ երկար սպասված սայլակը, արդեն չորրորդ տարին է սպասում էր օգնությանը և դիմել էր տարբեր տեղեր, խնդրելով իրեն տալ հաշմանդամի սայլակ՝ տեղափոխության համար:

«Նրանք ասում էին կտանք, բայց թե երբ կտան: Իսկ ես էլ չեմ կարող սպասել: Մայիսի 3-ին կլրանա չորրորդ տարին, ինչ ես ծանր վիճակում եմ և օգնություն եմ խնդրում: Իմ կենսաթոշակը 120 լարի է: Ինչպես կարող եմ ապրել այս գումարով ….», – ասում է նա:

Շուշան Շիրինյան