2024 թվականի հուլիսի 31-ի դրությամբ` Կենսաթոշակային գործակալության ակտիվների չափը գերազանցել է 5,3 միլիարդ լարին, իսկ ընդհանուր եկամուտը հասել է 1,2 միլիարդ լարիի: Այս մասին հայտնում է Կենսաթոշակային գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ 2024 թվականի հուլիսի 31-ի դրությամբ, կուտակային կենսաթոշակից օգտվել է 11858 տարբեր կատեգորիայի մարդ, որոնց որպես կենսաթոշակ վճարվել է 42,3 մլն լարի։

Կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ հուլիսի վերջին բաժնետոմսերի մասնաբաժինը դինամիկ պորտֆելում կազմել է 52%, հավասարակշռված պորտֆելում՝ 32%, պահպանողական պորտֆելում՝ 18%:

Գործակալությունը հրապարակել է բաժնետոմսերի պորտֆելի 10 խոշորագույն ընկերությունների ցանկը՝ ըստ պորտֆելի բաժնետոմսերի։

Դրանք են՝

APPLE – 7.1%,
MICROSOFT – 6.8%,
NVIDIA – 5.9%,
AMAZON – 3.4%,
META – 2.4%,
ALPHABET – 2.2%,
ALPHABET – 1.8%,
BERKSHIRE – 1.7%,
Broadcom – 1.4%,
EU LILLY&CO. – 1.4%։