Երեք մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս, մահացել են Մառնեուլում (Քվեմո Քարթլիի շրջան), ենթադրաբար գազի թունավորման պատճառով: Այս մասին հայտնում է «Ռուսթավի» հեռուստաալիքը:

Ամուսնական զույգն ու նրանց փոքր երեխան այսօր իրենց տանը հայտնաբերվել են մահացած: Տարվում է փորձաքննություն: Տեղի ունեցածի ճշգրիտ պատճառները պարզում է հետաքննությունը:

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 3-րդ մասով (Էլեկտրական կամ ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտների տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որի արդյունքում մահացել է երկու կամ ավելի մարդ):