Հայաստանում փետրվարի 8-ին կատարվել է 7 297 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 811 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3 291 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 108 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 556 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 664 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում։