Պալատում Միխեիլ Սաակաշվիլիի պայմանները չեն վատացել։ Մինչ այժմ նա երկու սենյականոց լյուքս պալատում էր, իսկ այժմ՝ երեք սենյականոց,- Interpressnews-ին հայտնել է «Վիվամեդ» կլինիկայի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։Նրա խոսքով, կլինիկայում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հիվանդասենյակը փոխելու անհրաժեշտություն է առաջացել։
«Կլինիկայում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններից ելնելով նոր բաժանմունք ավելացվեց, և մեզ անհրաժեշտ էր այդ հարկը, որտեղ գտնվում էր պացիենտ Միխայիլ Սահակաշվիլին։ Ըստ այդմ՝ պալատը փոխվեց։ Պայմանները լավ են, ոչ մի կերպ չեն վատացել, մինչ այժմ նա երկու սենյականոց, իսկ հիմա երեք սենյականոց լյուքս պալատում էր»,- նշել է Չխաիձեն։
Տեղեկատվության համար՝ «Վիվամեդ» կլինիկայում Միխեիլ Սաակաշվիլիի պալատը փոխելու մասին տեղեկությունը տարածել է երրորդ նախագահի մայրը՝ Գիուլի Ալսանիան։ Նա նշել է, որ «նոր պայմաններում հեռուստացույց չունի»։