ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 41 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանել է հանրապետական ​​Ջո Ուիլսոնի նախաձեռնած MEGOBARI Act-ը: Հուլիսի 11-ին հանձնաժողովի նիստում քվեարկություն է տեղի ունեցել։

MEGOBARI Act-ի համաձայն՝ մի կողմից, պետք է պատասխան տան այն անձինք, որոնք «պատասխանատու են Վրաստանում ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման կամ կիրարկման համար»։ Մյուս կողմից, MEGOBARI Act-ը նախատեսում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների բարելավում, Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում, եթե իշխող «Վրացական երազանքը» հրաժարվի «գործակալների օրենքից»: Վերջինս ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։

Կարդացեք նաև՝