Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դիմել է արտերկրում բնակվող քաղաքացիներին:
Հուլիսի 3-ի դրությամբ՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն Վրաստանի չափահաս 62,4 հազար քաղաքացի։ Արտերկում գտնվող քաղաքացիները պետք է նախօրոք գրանցվեն հյուպատոսություններում:
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելը պարտադիր է Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք գրանցված են արտերկրում գտնվող հյուպատոսություններում։ Վրաստանի քաղաքացիները պետք է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ը հյուպատոսարաններում գրանցվեն»,- ասված է հայտարարության մեջ: