Վրաստանը 2023 թվականի վերջին ռուսական օղու ներկրող հինգ խոշորագույն երկրներից մեկն է, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով բաց վիճակագրական տվյալներին։

Ռուսական օղու խոշորագույն ներկրող է դարձել Ղազախստանը: Այս ցուցանիշով հանրապետությունը մի քանի տարի առաջատար է եղել, սակայն 2022 թվականի համեմատ 26%-ով կրճատել է Ռուսաստանի Դաշնությունից թունդ ալկոհոլային խմիչքների մատակարարումների քանակը։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի արտերկրում վաճառվել է 59,7 մլն դոլարի օղի, որից գրեթե կեսը Ղազախստանից՝ 27,9 մլն դոլարի։

Լավագույն եռյակում ընդգրկվել է Իսրայելը, որը 2022 թվականի վերջին զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն 2023 թվականին գնել է 42%-ով ավելի շատ ռուսական օղի 12 մլն դոլար արժողությամբ և զբաղեցրել երկրորդ տեղը, ինչպես նաև Հայաստանը, որը նախորդ տարի ներմուծել է 4,5 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչք։ Խոշորագույն ներկրողների հնգյակում ընդգրկվել են նաև Վրաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար 3,9 և 3,5 միլիոն դոլարով։