Մայիսի 11-12-ը, թիվ 3 հանրային դպրոցում, որտեղ պարապմունքներ է անում «Մուրջի» պարային անսամբլը, անցկացվեց հայկական ժողովրդական պարի վարպետության դաս։
Վարպետության դասն անցկացրեց ՀՀ պարարվեստի միջազգային և ազգային խորհրդի անդամ, Արվեստի և մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսիոնալ պարուսույց, պարող, ՀՀ վաստակավոր արտիստ և «Նազանի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի մարզադահլիճում ներկա էին «Ջավախք», «Մուրջի», «Վաչիան», «Կարին» և այլն համույթների պարողները։