Ախալքալաքի Մշակույթի տանը ջեռուցման համակարգ է անցկացվել, որից այս տարի չեն պատրաստվում օգտվել:
Ախալքալաքի Մշակույթի տան վերանորոգման երկար դադարից հետո, հոկտեմբերի 29-ին «Ջավախք» ազգագրական համույթը տոնեց իր 17-ամյակը: Համերգի ընթացքում Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ 2017 թ.-ի բյուջեով Մշակույթի տան շենքի ջեռուցման համակարգը անցկացվել է, իսկ հաջորդ տարի սպասվում է շենքի ընդհանուր վերանորոգում: Սակայն, դահլիճում, որտեղ կայացավ համերգը նույն ցուրտն էր, ինչպես որ մինչև ջեռուցման համակարգի տեղադրումը:
Ջեռուցման համակարգի անցկացման էլեկտրոնային մրցույթը կայացել է 2017 թվականի մայիսի 30-ին, նախնական գումարը՝ 196 448 լարի: Մրցույթը հաղթել է Քութայիսում գրանցված «Էլիտմշենեբի» ընկերությունը: Մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ և հաղթող է ճանաչվել «Էլիտմշենեբի»` առաջարկելով 177 773 լարի: Համաձայնագրի շրջանակներում կառուցվել է կաթսայատուն, և անցկացվել ներքին ջեռուցման համակարգը: Ախալքալաքի շրջանի և «Էլիտմշենեբի» ընկերության միջև պայմանագիր է կնքվել հուլիսի 4-ին, և աշխատանքները պետք է ավարտվեր 160 օրվա ընթացքում, այսինքն մինչև 2017 թ.-ի հոկտեմբերի 11-ը:
Չնայած համակարգը դեռևս չի փորձարկվել, բայց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, տեղադրող ընկերությունը իր աշխատանքը լավ է կատարել: Սակայն 2017 թ.-ին Մշակույթի տան ջեռուցման համար ֆինանսավորում չկա:
«Ջեռուցումը նախատեսված չէր բյուջեով: Ջեռուցումը կլինի հաջորդ տարվանից, քանի որ հիմա դա իմաստ չունի: Պետք է վերանորոգվի և բազմաթիվ այլ աշխատանքներ իրականացվի: Ջեռուցումը կկազմակերպվի Մշակույթի տան ամբողջական վերականորոգումից հետո: Նախատեսված էր համակարգի 8 օղակներ, ամբողջ շենքը չջեռուցելու համար, որպեսզի համակարգը աշխատի տարբեր ռեժիմների տակ: Անընդմեջ ջեռուցվելու է այն մասը, որտեղ մարդիկ անընդհատ աշխատում են, ինչպես, օրինակ, գրադարանը, իսկ երբ կլինի մեծ միջոցառում` ամբողջ շենքը», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Մշակույթի տան` Ախալքալաքի միակ մշակույթի կառույցը նախատեսվում էր ամբողջությամբ վերանորոգել 2016 թվականին Վրաստանի խորհրդարանի ընտրություններից առաջ շրջանի կողմից ստացված եկամտային հարկի տեսքով ստացված միջոցներով: Սկզբնական շրջանում վերականգնման համար հատկացվել էր 1,300,000 լարի:
Սակայն, ավելի ուշ 2017թ.-ի Ախալքալաքի շրջանի բյուջեից Մշակույթի տան վերականգնման համար հատկացվել էր 480 000 լարի: Ինչպես, այդ ժամանակ բացատրեց ենթակառուցվածքային բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը, ի սկզբանե նախատեսված գումարը` 1.3 մլն լարին արդեն կրճատվել է պայմանավորված անցյալ տարվա գարնանը փոխանցված հարկային եկամուտների սխալ հաշվարկման պատճառով, այն ժամանակ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների հարկերը փոխանցվել էր Ախալքալաքի հաշվին: 850-860 000 լարի փոխանցվել է Նինոծմինդայի շրջանին` 5 966 մլն լարիից:
Ավելի ուշ, սակայն, բյուջեում փոփոխությունների հետևանքով 480 000 լարին նույնպես չկար Մշակույթի տանը վերականգնման կետում, և ի վերջո, ծախսվեց միայն 190 000 լարի, նախատեսված ջեռուցման համակարգի անցկացման նպատակով:
40 տարվա ընթացքում Ախալքալաքի Մշակույթի տունը, տիպիկ մերձարևադարձային շենքը չի վերանորոգվել ոչ կապիտալ, ոչ էլ կոսմետիկ: Ներկա պահին շենքը դանդաղ քանդվում է, չկա տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ, սանհանգույց: Ամբողջ շենքում շարունակում է տիրել սառը ծակող ցուրտը:
Քրիստինե Մարաբյան