Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին կմեկնարկի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններին նվիրված ավանդական ջահերով երթը։
Երթը կմեկնարկի Ախալքալաքի բերդի տարածքից և կավարտվի Սուրբ Խաչ եկեղեցում։ Երթը կազմակերպվում է Ջավախքի պատանեկան միության նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները կոչ են անում բնակչությանը միանալ երթին։